Հանրային խորհրդի քարտուղարություն

1) ապահովում է Հանրային խորհրդի գործունեության իրականացումը.

2) իրականացնում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև
հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ Հանրային
խորհրդի կողմից կազմակերպվող հանրային լսումների կամ քննարկումների կազմակերպչական
աշխատանքները.

3) ապահովում է Հանրային խորհրդի կողմից իրականացվող գործող օրենքների և այլ
նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների,
հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն անցկացնելու և
եզրակացություն տալու աշխատանքները.

4) ապահովում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության
բարձրացրած հիմնահարցերի մասով Հանրային խորհրդի կողմից վերլուծություններ և
եզրակացություն տալու աշխատանքները.

5) իրականացնում է հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի
միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով բոլոր շահագրգիռ կողմերի
մասնակցությամբ Հանրային խորհրդի կողմից խորհրդակցություններ կամ քննարկումներ
կազմակերպելու աշխատանքները: