Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ՀՀ վարչապետի կողմից կանոնադրության հաստատմամբ՝ 2019 թվականի հունիսի 11-ից իր գործունեությունը սկսեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների հզորացման համար, ինչն իրագործվում է ռազմավարության, քաղաքականության և ծրագրերի մշակման միջոցով:

Գրասենյակի ռազմավարական ուղղությունները 9 են՝

1. խրախուսել սփյուռքում պետականակենտրոն ինքնության ձևավորումը,

2. ամուր կապեր հաստատել՝ սփյուռքի հետ գործընկերության, ծրագրերի և միջոցառումների շնորհիվ,

3. աջակցել սփյուռքում երիտասարդների առաջնորդությանը և համայնքների կազմակերպմանը,

4. համախմբել համահայկական կազմակերպություններին և ներգրավել Հայաստանի զարգացման գործում,

5. ներգրավել սփյուռքի մասնագիտական ներուժը՝ նպաստելու Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանն ու հզորացմանը,

6. խթանել հայրենադարձությունը և հայրենադարձների սահուն ինտեգրումը,

7. աջակցել սփյուռքի ներդրողներին և բարեգործներին Հայաստանում իրենց ծրագրերն իրականացնելիս,

8. քարտեզագրել սփյուռքի մասնագիտական ներուժը,

9. սփյուռքին տեղեկացնել Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումների մասին։

http://diaspora.gov.am/hy

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար