Ազգային անվտանգության ծառայությունը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը:
Վարչապետին ենթակա մարմիններ
Ծառայության առաքելությունն է Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումը, կանխարգելումը, հակազդումն ու պաշտպանությունը դրանցից, ինչպես նաև պետության զարգացման համար հնարավորությունների վերհանումը՝ քաղաքական որոշումներ կայացնողներին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրման ու հատուկ միջոցառումների իրականացման միջոցով։
Ծառայության նպատակներն ու խնդիրներն են` պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսումը և բացահայտումը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացումը, պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը՝ նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` երթևեկության ընթացքում:
Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է: