Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Կառավարությանը ենթակա մարմիններ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։
Կրթության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում:
Պետական եկամուտների կոմիտեն «Հարկային ծառայության մասին», «Մաքսային կարգավորման մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաև վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Վիճակագրական կոմիտեն «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է:
Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Քաղաքաշինության կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է: