«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն

Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան

Բաց կառավարման գործընկերությունը (Open Government Partnership) միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարումը՝ ամրապնդելով պետությունհասարակություն վստահությունը։ Նախաձեռնությունը միավորում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ համատեղ մշակելու և իրականացնելու բարեփոխումներ՝ ուղղված բաց տվյալների, հակակոռուպցիոն քաղաքականությունների և քաղաքացիների մասնակցության զարգացմանը։

Հայաստանի Հանրապետությունը միացել է նախաձեռնությանը 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր հետևողականորեն իրականացնում է բաց կառավարման օրակարգը՝ ազգային գործողությունների ծրագրերի միջոցով՝ կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ստեղծման (co-creation) սկզբունքով։ Մանրամասին տեղեկատվությունը այստեղ:

Առանցքային ուղղություններ և արդյունքներ

ԲԿԳ-ի շրջանակում իրականացվող բարեփոխումները Հայաստանում ուղղված են՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների ամրապնդմանը, տեղական ժողովրդավարության զարգացմանը, տվյալների քաղաքականության ձևավորմանը, հանրային մասնակցության և նորարարության խթանմանը և այլն։

Առավել հայտնի արդյունքներից են՝

·   eDraft հարթակի ներդրում

·   Արդյունահանող ճյուղերի թափանցիկության գործընթաց (EITI)

·   պաշտոնյաների հայտարարագրման համակարգի զարգացում,

·   իրական շահառուների բացահայտման ինստիտուտի ներդրում,

·   մասնակցային բյուջետավորման գործիքների կիրառում համայնքներում,

·   մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացում

·   գնումների համակարգի փոփոխություն։

   Հայաստանի մի շարք համայնքներ անդամակցում են Տեղական Բաց կառավարման գործընկերությանը (OGP Local)՝ ներդնելով մասնակցային և թափանցիկ կառավարման գործիքներ համայնքային մակարդակում։

2025 թվականին ՀՀ կառավարությունը  ընտրվել է Բաց կառավարման գործընկերության Ղեկավար կոմիտեի անդամ, մասնակցելով նախաձեռնության ռազմավարական ուղղությունների ձևավորմանը։

Բարեփոխումների իրականացման շրջանակում ԲԿԳ-Հայաստանը սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ և ապահովելով բարեփոխումների համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին, այդ թվում՝

·                     Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD)

·                     Եվրոպական միություն (EU)

·                     Եվրոպայի խորհուրդ (CoE)

·                     Միավորված ազգերի կազմակերպություն (UN)

·                     Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

ԲԿԳ-ն Հայաստանում հանդիսանում է պետական կառավարման արդիականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիների մասնակցության ընդլայնման կարևոր գործիք։