Բարեգործական հանձնաժողով
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական խորհանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվել է համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի N 1111-Ա որոշմամբ:
Հանձնաժողովի նպատակն ու գործառույթները
- Հանձնաժողովի նպատակը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն, լիազորված մարմնին (բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին) առաջարկություններ ներկայացնելն է՝ լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ:
- Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների և այլ կազմակերպությունների հետ:
- Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար:
- Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Հանձնաժողովի ներկայիս կազմում ընդգրկված են հետևյալ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները.
- Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
- Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի օգնական
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
- «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
- Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
- «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
- Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
- Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Բարեգործության ոլորտին առնչվող իրավական ակտեր
ՀՀ օրենքը «Բարեգործության մասին»