Արարողակարգի բաժին

Բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`

1) ապահովում է վարչապետի և աշխատակազմի ղեկավարի միջազգային և տեղական
բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների
կազմակերպումն ու իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի մասնակցությամբ
բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, վարչապետի մասնակցությամբ Հայաստանի
Հանրապետությունում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների
արարողակարգը.

3) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի, անհրաժեշտության
դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի
հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և
տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների
իրականացումը: