Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժին

Բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

3) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից օտարեկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու գործառույթի իրականացումը.

4) իր իրավասության շրջանակներում ապահովում է պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի նախապատրաստումը.

5) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ, դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու գործառույթի իրականացումը.

6) նախապատրաստում է վարչապետի կողմից իրականացվող պարգևատրումների վերաբերյալ համապատասխան որոշումների նախագծերը.

7) իր իրավասության սահմաններում, վարչապետի կողմից պարգևների և պետական մրցանակների հանձնման դեպքում, իր գործառույթների մասով ապահովում է պարգևատրումների հետ կապված արարողությունների կազմակերպումը և իրականացումը.

8) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, մասնակցում այդ ոլորտների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների աշխատանքներին: