Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իրականացնում է աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացնելը.

2) կազմում, ամփոփում և սահմանված կարգով ներկայացնում է աշխատակազմի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

3) աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողներից սահմանված կարգով ընդունում և ներկայացնում է միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը, ֆինանսավորման համապատասխան փաստաթղթերը և ֆինանսական հաշվետվությունները.

4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր: