Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) կազմակերպում է վարչապետի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

2) լուսաբանում է վարչապետի և աշխատակազմի գործունեությունը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

3) ապահովում է վարչապետի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

4) արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին ապահովում է վարչապետի գործունեությանը վերաբերող նյութերով.

5) փոխգործակցում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների լրատվական ծառայությունների հետ.

6) իրականացնում է սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած բոլոր լրագրողների հավատարմագրումը.

7) ըստ անհրաժեշտության, արձագանքում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից վարչապետին և աշխատակազմին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին.

8) համացանցում կազմակերպում և վարում է վարչապետի կայքէջը.

9) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենoրյա տեսություն, ինչպես նաև համացանցի միջոցով ուսումնասիրում oտարերկրյա լրատվամիջոցների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենoրյա տեսություններ և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին և վարչապետի մամուլի քարտուղարին: