Արմեն Խաչատրյան

Կենսագրական տվյալներ

Armen Khachatryan

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
21 հոկտեմբերի, 1987 թ, ք. Երևան

Կրթություն
2006-2010թթ. – Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի պետական համալսարան՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր

Աշխատանքային գործունեություն
2007-2011 թթ. - «Արմենպրես» լրատվական գործակալություն, լրագրող
2011-2018 թթ. – Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, փորձագետ
2018-2019 թթ. - Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2019 -2020թթ.- Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
2020թ. հունիսի 25-ից՝ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Արմեն Խաչատրյանը Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձն է:

Այլ տվյալներ
2009-2019 թվականների ընթացքում Եգիպտոսում, Կորեայի Հանրապետությունում, Բելգիայում՝ Բրյուսելում, Վրաստանում մասնակցել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված, հաղորդակցության ոլորտում տեղի ունեցող միտումների, մասնագիտական վերապատրաստումների և այլ թեմաներով դասընթացների, համաժողովների և ֆորումների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: