Գոռ Ալեքսանյան

Կենսագրական տվյալներ

Gor Aleksanyan

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ. 31 հուլիսի, ք. Երևան

Կրթություն
2003-2008 թթ. - Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտ՝ իրավագիտություն

Աշխատանքային գործունեություն
2003-2005 թթ. - «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ` ցրիչ
2005-2010 թթ. - «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ` առաջատար ինժեներ, առաջին կարգի մասնագետ, ինժեներ
2010-2015 թթ. - «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ` հրատարակչական բաժնի վարիչ, առաջատար իրավաբան, առաջատար մասնագետ, ավտոմեքենաների շահագործման պատասխանատու
2015 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար
2015-2019 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ
2019-2020 թթ. - Վարչապետի աշխատակազմ` քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի պաշտոնակատար
2020-2021 թթ. - Վարչապետի աշխատակազմ` քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ
2021 թ. նոյմբերի 4-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

Այլ տվյալներ
Քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի մեկ դուստր: