Կարինե Դավոյան
Կենսագրական տվյալներ
Կրթություն
1978 թ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. օտար լեզուների ինստիտուտ, անգլերեն լեզու
1990 թ. Մոսկվայի Մորիս Թորեզի անվ. լեզվաբանական համալսարան, թարգմանչական վարպետության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1993-1994 թթ. - Fund for Democracy and Development, U.S.A., Ժողովրդավարության և զարգացման հիմնադրամ, Երևանի գրասենյակ, Ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակներում “Winter-Warmth” ծրագիր, ավագ թարգմանիչ
1994-1995 թթ. - “TRADEMCO” LTD, Հունաստան, Խորհրդատվական կազմակերպություն, ԵԽ TACIS ծրագիր “Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia”, Ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ, ծրագրի շրջանակներում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում
1993-1995 թթ. - Olympia, Inc. (U.S.A.), Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
1995-1997 թթ. - ՀՀ-ում Հունաստանի դեսպանատուն, Հունաստանի Դեսպանի թարգմանիչ
1997-2000 թթ. - Olympia Group, Inc. (U.S.A.), manufacturer and distributor of hand tools, տարածաշրջանի տնօրեն, մասնակցել է Լոս Անջելեսում ընկերության ներկայացուցիչների համար կազմակերպված մենեջմենտի և PR-ի դասընթացներին
2001-2008 թթ. - Մոսկվայի պետական տուրիզմի և սերվիսի համալսարանի Երևանի մասնաճյուղ, ավագ դասախոս, դասավանդել է անգլերեն, Մարդու պահանջմունքներ և Կապ հասարակայնության հետ (PR) առարկաները
2013-2018 թթ. - Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն, գործադիր տնօրեն
2018-2019 թթ. - Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիա, հիմնադիր
2019- 2023 թթ. - ԱլիքՄեդիա Հայաստան, միջազգային լուրերի թարգմանիչ
2023 թ. հունվարի 26-ին նշանակվել է Վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Անդամակցել է զբոսաշրջության և կրթության ոլորտի մի շարք հանձնաժողովներին: Մասնակցել է դասընթացների՝ Վալենսիայի և Բոլոնիայի համալսարաններում, սեմինարների և համաժողովների մասնակցություն Եվրոպական երկրներում:
Վարժ տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: Ունի իտալերենի, ֆրանսերենի, չինարենի թույլ գիտելիքներ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական