ՀՀ գլխավոր հարկադիր կատարող` Սիրո Ամիրխանյան
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ակտերի հարկադիր կատարումը:
Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության հիմքում ընկած են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանումը: