Պետ` Վլադիմիր Կիրակոսյան
Էկոպարեկային ծառայությանն է վերապահված պետական անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը, պետական անտառների արտադրողականության բարձրացումը, կենսաբազմազանության պահպանությունը։
Ծառայության գործառույթներն են՝ պետական անտառների և անտառային հողերի պետական հաշվառման, անտառային պետական կադաստրի, անտառային տնտեսությունների վարման, անտառների վերականգնման և անտառապատման միջոցառումների կազմակերպումը, պետական անտառների տիրապետումն ու օգտագործումը և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը: