Արման Բարխուդարյան

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ. 12 հունիսի, քաղ. Երևան

Կրթություն
1994-1998 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ՝ ստացել է ճարտարագիտության բակալավրի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2000-2001 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության առաջատար մասնագետ
2001-2002 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետ
2002-2009 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետ
2009-2018 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ
2018 թ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
2019-2020 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ պահեստազորի ավագ:
ՀՀ վարչապետի 2016 թվականի մայիսի 10-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ նշանակվել է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: