Արսեն Թարզյան

Կենսագրական տվյալներ

Arsen Tarzyan

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991 թ. սեպտեմբերի 13, ք. Երևան

Կրթություն
2008-2012 թթ. - Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկայի բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում «ֆիզիկա» մասնագիտությամբ
2015-2017 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, աշխատանքի տնտեսագիտության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2017-2019 թթ. - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի տնտեսագետ
2019-2020 թթ. - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի մաքսային տեսուչ
2020-2021 թթ. - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի ավագ մաքսային տեսուչ
2021-2024 թթ. - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
2024 թ․ մարտի 21-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական

Այլ տվյալներ
2012-2014 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հաշվառված է պահեստազորում՝ որպես պահեստազորի ավագ սերժանտ:
Ունի մաքսային ծառայության լեյտենանտի հատուկ կոչում:
Ունի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը ավարտելու վերաբերյալ հավաստագիր:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: