Արթուր Գասպարյան

Կենսագրական տվյալներ

Artur Gasparyan

Արթուր Գասպարյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։

1993-2000 թթ․ սովորել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցում՝ համազորահրամանատարային մասնագիտությամբ։

1996-2002 թթ․ ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարի, վաշտի հրամանատարի պաշտոններ։

2002-2005 թթ․ աշխատել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

2005-2008 թթ․ ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների պետական պահպանության ծառայությունում՝ զբաղեցնելով սպայի, 2008-2009 թթ․՝ ավագ սպայի, 2009-2018 թթ․՝ ավագ թիկնապահի, 2018-2021 թթ․՝ բաժանմունքի պետի, 2021-2021 թթ․` բաժնի պետի, 2021-2023 թթ․՝ գնդի հրամանատարի պաշտոնները։

2023 թ․ մայիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ,

2023 թ․ սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարող։

2024 թ․ մարտի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ։

Ունի գնդապետի զինվորական կոչում։

Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։